Արմինֆո. "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունն (ԱԸ) իր վրդովմունքն է հայտնել վերջերս շուկա վերադարձած "ԷՖԵՍ" ապահովագրական ընկերության ԱրմԻնֆո-ի հրապարակած գովազդային նյութի վերաբերյալ, որում, ապահովագրական գործընկերների կարծիքով, փորձ է արվում վարկաբեկել ապահովագրական բիզնեսը Հայաստանում:
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը՝ որպես ոլորտի առաջին և ամենաերկարակյաց ընկերություն, իր գործունեության բոլոր 28 տարիների ընթացքում, մշտապես առաջնահերթություն է համարել հաճախորդների ապահովությունն ու առողջությունը։ Մեր թափանցիկ աշխատանքը, ֆինանսական կայուն զարգացումը միջազգայնորեն է գնահատված։ Մենք միակ առաջին և միակ ապահովագրական ընկերությունն ենք, որ «Մուդիս» հեղինակավոր վարկանշային գործակալության կողմից ստացել ենք B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով», նշվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում։
"Նաիրի Ինշուրանս" ԱԸ-ում ընդգծում են, որ ապրիլի 15 – ին հրապարակված "Հայաստանի ապահովագրական շուկայում 21 տարի անց վերածնվել է "Էֆես" ԱԸ-ը ՝ "Կարևորը դու ես" նոր կարգախոսով» նյութում կա նման միտք. «Հայաստանում հայտնվեց մի ապահովագրական ընկերություն, որի հիմնական խնդիրը ոչ թե հավաքել գումարները հաճախորդներից, այլ դրանք առավել արագ և արդարացի բաշխել»։ «Նաիրի Ինշուրանս»-ում սա համարում են գործարար համբավի արատավորման փորձ, քանի որ այս ձևակերպումը ընթադրում է, որ մյուս ընկերությունների հիմնական խնդիրը «հաճախորդների գումարների հավաքագրումն է»։
«Մեր ընկերությունը մշտապես պահպանել է գործընկերային էթիկան և առողջ մրցակցության կանոններով առաջ շարժվել, նույնն ակնկալում ու պահանջում ենք մեր գործընկերներից։ «Նաիրի Ինշուրանսն» առաջատար ընկերություն է, ու դա նաև ոչ միայն մեր նորարար մոտեցումների, տարիների կուտակած փորձի, պրոֆեսիոնալ աշխատանքի, այլև արդար ու ազնիվ գործելակերպի շնորհիվ է», - ասվում է ընկերության հաղորդագրությունում։
Արմինֆո. Առնվազն այս հարցում Ձեր երազանքը կատարվեց՝ Հայաստանում հայտնվեց մի ապահովագրական ընկերություն, որի հիմնական խնդիրը ոչ թե հավաքել գումարները հաճախորդներից, այլ դրանք առավել արագ և արդարացի բաշխել:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ